Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել


  
դիտումներ: 3560

Արևմտյան լրատվամիջոցները քննադատել են 42-ամյա դերասանուհուն

Վերջին օրերի ընթացքում համացանցում բուռն քննարկվում է Անջելինա Ջոլիի հարցազրույցը ամերիկյան Vanity Fair ամսագրին, որի շրջանակներում դերասանուհին առաջին անգամ մանրամասներ է պատմել Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից: Գրում է Elle.ru-ն:

Պետք է ընդգծել, որ ապրումներից բացի նա նկարագրել էր, թե ինչպես են անցել իր վերջին ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ֆիլմի հիմքում ընկած է Լունգ Անգի ինքնակենսագրական գիրքը, որը պատմում է Կամբոջայի պատմության ամենաբարդ շրջաններից մեկի մասին:

Մասնավորապես Ջոլին պատմել էր, որ ցանկացել է ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի գտնել գրողին վաղ մանուկ հասակում մարմնավորելու համար, ինչի պատճառով էլ ոչ սովորական քասթինգ է կազմակերպել:

«Մենք հրավիրել էինք տեղացի երեխաների, որոնցից շատերը դաստիարակվել են գետնախորշերում կամ մանկատներում և նրանցից յուրաքանչյուրի դիմաց մի քանի թղթադրամ դրել: Այնուհետև ես խնդրեցի նրանց գողանալ դրանք սեղանից, ինչից հետո սկսեցի վազել նրանց ետևից, ինչպես կողոպտիչների: Երբ ես բռնում էի երեխաներին, նրանք պետք է ինձ խաբեին, թե ինչի համար է իրենց գումար անհրաժեշտ: Այդ աղջիկներից մեկի պատմությունն ինձ չափազանց շատ տպավորեց: Ես միանգամից առանձնացրեցի նրան, քանի որ նա առանձնահատուկ զգացմունքայնությամբ արձագանքեց այդ իրավիճակին: Ինչպես հետո պարզվեց, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նրա ընտանիքը գումարի կարիք ուներ և նա պատրաստ էր ամեն ինչի, միայն թե կարողանար օգնել նրանց», - խոստովանել էր Ջոլին:

Իսկ համացանցի օգտատերերը քննադատեցին դերասանուհու նման մեթոդները՝ դրանք չափազանց կոշտ որակելով: Նրանք կարծիք են հայտնել, որ Ջոլին իրավունք չուներ նման կոշտ խաղ խաղալ այդ դեռահաս երեխաների հետ, քանի որ նա անձամբ մայր է և չպետք է նման կերպ վարվեր այդ երեխաների հետ և ստիպեր նրանց նման էմոցիաներ ապրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: