Հայերեն   English   Русский  

​Ամերիկացի գիտնականները կազմել են կանանց համար ամենաբարենպաստ երկրների վարկանիշը


  
դիտումներ: 5055

ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ կանանց համար ամենաբարենպաստ երկրների վարկանիշը գլխավորել է Շվեդիան: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է «Известия» պարբերականը, հարցման մասնակիցներն իրենց ընտրությունը կատարել են՝ մի քանի չափանիշ հաշվի առնելով՝ երկրում բժշկության և աշխատավարձերի մակարդակ, ինչի հույս կանայք կարող են ունենալ:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Դանիան, որին հաջորդել է Նորվեգիան: Կանանց համար ամենաբարենպաստ երկրների տասնյակում ներառվել են նաև Ֆինլանդիան, Կանադան, Ավստրիան, Նոր Զելանդիան և Ավստրալիան:

Հարցմանը մասնակցել են 80 երկրից տաս հազար կին: Հարցումը ցուցադրել է, որ հարցվածներն Իրաքը, Պակիստանը, Բոլիվիան և Թունիսը ամենավտանգավոր երկրներ են ճանաչել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: