Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը․ Քեյթ Միդլթոնը Alexander McQueen ապրանքանիշի զգեստով․ Լուսանկարներ


  
դիտումներ: 3826

Քեմբրիջի դքսուհու նոր կերպարը իր սիրելի զգեստներից մեկով

Երբ Քեյթ Միդլթոնը փոխեց սանրվածքի ձևը, որոշեց նաև փոխել ոճը: Այսպես օրինակ վերջերս Գերմանիա կատարած այցի շրջանակներում նա բազմաթիվ միջոցառումների ներկայացավ իր համար ավելի անսովոր կերպարներով և նախապատվություն տվեց գլխավորապես բարձրակրունկ կոշիկներին: Գրում է Elle.ru-ն:

Սակայն այդ փոփոխությունները կարծես ժամանակավոր էին, քանի որ Բելգիայում միջոցառման շրջանակներում նա նախօրեին ներկայացել էր Alexander McQueen ապրանքանիշի լակոնիկ սպիտակ զգեստով: Իսկ այդ նույն զգեստով Քեմբրիջի դքսուհին երկու տարի առաջ ներկայացել էր նաև դստեր՝ արքայադուստր Շառլոտայի մկրտության օրը: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ դքսուհին միևնույն զգետսով տարբեր միջոցառումների է ներկայանում: Իսկ դա հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ դքսուհին նախընտրում է իր համար հարմարավետ հագուստներ կրել՝ ուշադրություն չդարձնելով զանազան պայմանականությունների վրա:

Քեյթ-օրվա կերպար

Քեյթ-օրվա կերպար

Քեյթ-օրվա կերպար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: