Հայերեն   English   Русский  

​Իզմիրի հայկական եկեղեցում 95 տարի անց առաջին անգամ պատարագ կմատուցվի


  
դիտումներ: 1021

Թուրքիայի Իզմիր քաղաքի Սուրբ Հովհաննես տաճարում 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հայկական համայնքը պատարագ կանցկացնի: Այս մասին հայտնում է «Ակօս» թերթը:

Ըստ տեղեկության` Սուրբ Աստվածածին պատարագը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Այն կանցկացնի Ստամբուլի Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Վարդան Կազանջյանը: Պատարագի արարողությանը մասնակցելու են հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու երգչախումբը:

Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարը կառուցվել է 1862 թվականին, 1922 թ-ին այն հրդեհվել է, 2013 թ-ին` վերակառուցվել և հանձնվել է կաթոլիկ համայնքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: