Հայերեն   English   Русский  

​Վենեսուելան աղետի եզրին է հայտնվել․ Բորիս Ջոնսոն


  
դիտումներ: 1377

Վենեսուելան աղետի եզրին է հայտնվել, իսկ երկրի կառավարությունը նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ պետք է կանգ առնի, քանի դեռ շատ ուշ չէ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Գրում է Russian.rt.com-ը:

«Վենեսուելան աղետի եզրին է կանգնած, Նիկոլաս Մադուրոյի կառավորությունը պետք է կանգ առնի, քանի դեռ շատ ուշ չէ: Երկիրը վնասում է ինքն իրեն՝ ավելի քան 100 մարդ արդեն զոհվել է, իսկ ժողովրդավարությունը և հիմնարար իրավունքները վտանգվում են», - հայտարարել է Ջոնսոնը:

Նա հավելել է, որ Ազգային ժողովի կասկածելի ընտրությունները միայն ավելի խորացրեցին խնդիրները և ուժեղացրեցին լարվածությունը:

«Ժամանակն է, որպեսզի կառավարությունը քայլ անի և սկսի ընդդիմության հետ այնպես աշխատել, որպեսզի միավորի Վենեսուելայի ժողովրդին», - նշել է արտգործնախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին բռնապետ էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: