Հայերեն   English   Русский  

«Դիլիջան ազգային պարկի» տեսուչները տնօրենի պահանջով ստորագրել են անտառխախտման կեղծ արձանագրությունները. հարուցվել է քրգործ


  
դիտումներ: 2681

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, պաշտոնեական կեղծիքի կատարման մեջ մեղադրվող Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի պետ Ն. Ս.-ն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել, որ 2014 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության աշխատակիցների կողմից ստուգումներ են իրականացվել Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ում, որի արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր: Նշված փաստը քողարկելու համար ՊՈԱԿ-ի տնօրենը Հաղարծին տեղամասի տեսուչներին հանձնարարել է ապօրինի հատված ծառերի վերաբերյալ անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել մահացած անձանց նկատմամբ: Տեսուչները կատարել են տնօրենի պահանջը և ստորագրել անտառխախտման կեղծ արձանագրությունները:

Դատաքննության ընթացքում վերը նշված հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև ՀՀ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալներ, ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի տեսուչները:

Պաշտոնեական կեղծիքի կատարումը կազմակերպելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասի հատկանիշներով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: