Հայերեն   English   Русский  

Թուրքիայի մայրաքաղաքում արգելել են զանգվածային միջոցառումներ անցկացնել


  
դիտումներ: 565

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոս ամսվա ընթացքում գործելու է հասարակական վայրերում, այդ թվում` այգիներում, տարբեր բնույթի միջոցառումներ անցկացնելու արգելք:

Ինչպես հաղորդում են թուրքական զանգվածային լրատվական միջոցները, նման որոշում կայացվել է Անկարայի նահանգապետարանի կողմից մայրաքաղաքում անվտանգության ապահովման շրջանակներում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում արգելված «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) կազմակերպությունը մտադիր է հանրահավաք անցկացնել` ի նշան կազմակերպության անդամներից մեկի կալանավորման դեմ բողոքի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: