Հայերեն   English   Русский  

​Քեյթ Միդլթոնը չի ցանկանում Մեգան Մարքլի պատճառով երրորդ անգամ մայր դառնալ


  
դիտումներ: 3869

Վերջերս Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կատակով հայտարարել էր, որ մեծ սիրով երրորդ երեխային լույս աշխարհ կբերեր: Սակայն արքայական ընտանիքին մոտ կանագնած աղբյուրները շուտով հերքեցին այդ տեղեկությունը: Գրում է Elle.ru-ն:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կարևորագույն ինտրիգներից մեկը Քեյթ Միդլթոնի հակակրանքն է արքայազն Հարիի ընտրյալ Մեգան Մարքլի նկատմամբ:

Տարածված ասեկոսեների համաձայն՝ արքայազն Ուիլյամի կրտսեր եղբոր և Մեգան Մարքլի մոտակա հարսանիքի պատճառով Քեյթը չի ցանկանում ևս մեկ անգամ մայրանալ, քանի որ եթե երեխայի լույս աշխարհ գալու ժամանակահատվածը համընկնի զույգի հարսանեկան արարողության ժամանակշրջանի հետ, ապա անկասկած նրանք բոլորի ուշադրության կենտրոնում կհայտնվեն, իսկ իրենց ապագա երեխան ստվերում կմնա:

Սակայն այլ աղբյուրների հավաստմամբ ՝ Քեյթը արքայական ընտանիքի առաջին անդամներից մեկն է, որն իր համաձայնությունն է արտահայտել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարաբերություններին և նրանց մեծ երջանկություն ցանկացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: