Հայերեն   English   Русский  

ՌԴ-ն ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցների սահմանման իրավունք ունի․ ​ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 1788

Մոսկվան Վաշինգթոնի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ սահմանելու իրավունք ունի: Համապատասխան հաղորդագրություն տարածել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Արդեն հայտարարել ենք, որ չենք պատրաստվում այդ թշնամական հարձակումներն առանց պատասխանի թողնել՝ ներառյալ ամերիկյան իշխանությունների կողմից մեր դիվանագետներին ետ ուղարկելը և դիվանագիտական սեփականության զավթումը: Բնակաբար պահպանում ենք նաև այլ պատասխան պատժամիջոցների իրավունքը», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում որևէ սպառնալիքի կամ ճնշման ներքո փոխել իր դիրքորոշումը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները ափսոսանք էին հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պատժամիջոցների մասին օրենքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: