Հայերեն   English   Русский  

«Նենց որ քիչ ծխեք». Կառավարությունը հաստատեց ծխելու դեմ պայքարի ռազմավարության նախագիծը


  
դիտումներ: 8015

Կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով՝ ռազմավարության ներդրման նպատակն է միջոցներ ձեռնարկել` ուղղված Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը` պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից, նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:

Ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով.

Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության իրականացում, ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում, ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում, դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում, Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում, ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում:

«Ռազմավարությամբ իրականացվող միջոցառումներն իրականացվելու է մեկ փուլով, 2017-2020 թվականների ընթացքում ակնկալվող հետևյալ արդյունքներով. Ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով: Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով»,- ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատեց ծրագիրը՝ արձագանքելով ՝ «Նենց որ քիչ ծխեք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: