Հայերեն   English   Русский  

«Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է». Կարեն Կարապետյան


  
դիտումներ: 6101

Կառավարության հերթական նիստում այսօր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Ջերմուկ քաղաքի կառուցապատման, ընդհանուր երկրորդային բևեռային քաղաքներ խոշորածավալ ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման մասին որոշման նախագիծը:

«Հայտնի է, որ մենք տարածքային անհամաչափության վերացման ուղղությամբ հանրապետությունում նախատեսում ենք 8-ից 10, կարելի է ասել, չակերտավոր մեգապոլիսներ, որոնք իրենց շրջակայքի, գյուղական բնակավայրերի տարածքները պետք է աշխուժացնեն՝ իրենց առավել հզոր լինելու պայմանով»,- ասաց նախարարը: ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին հատկացնելով 1 միլիարդ 190 միլիոն դրամ, նպատակ ունեն այս տարի այդ գումարն ուղղել ենթակառուցվածքների հզորացմանը, ընդհանուր բնակավայրի միջավայրի նորմալ ձևավորմանը:

«Իսկ հաջորդ տարի շարունակական այս ծրագրով մենք իրականացնում ենք բիզնեսի և նորից պետության մասնակցությամբ մի շարք ենթակառուցվածքների ստեղծում, որոնք Ջերմուկը դարձնելու են խիստ արդյունավետ կենտրոն, տուրիզմի գրավչությունը խիստ մեծանալու է, առողջապահության ոլորտների հարցերում»,- նշեց պարոն Լոքյանը:

Ֆինանսավորում ստանալով՝ մինչև ձմեռ ծրագրի առաջին փուլը կիրականացվի:

«Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է»,- ասաց Կարապետյանը:

«Բայց չակերտները չմոռանաք»,- նշեց Դավիթ Լոքյանը:

Նախագիծը հաստատվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: