Հայերեն   English   Русский  

Թուրքիայում մեկ շաբաթում սպանվել են տասնյակ ՔԲԿ-ականներ


  
դիտումներ: 874

Թուրքիայի զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակներում ոչնչացրել է 46 զինյալի:

Այս մասին նշված է Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից տարածված հայտարարությունում: Գործողությունն անցկացվել է երկրի հարավ-արևմուտքում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են, որ գործողությունները շարունակվելու են մինչև Քրդական բանվորական կուսակցության ամբողջական ոչնչացումը:

Քրդական բանվորական կուսակցությունը 1984 թ-ից Թուրքիայի` հիմնականում քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններին անկախություն տրամադրելու համար պայքար է մղում: Այդ ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում մահացել է ավելի քան 40 հազար մարդ:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայի կազմում ինքնավարության ստեղծման համար պայքարող քրդերի միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ մահացել է 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:

2015 թ-ի հուլիսին հակամարտության վերսկսման հետևանքով, ըստ տեղեկության, սպանվել են մի քանի հազար թուրք զինվորականներ, կազմակերպության հարյուրավոր զինյալներ: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է կազմել 500-ից մինչև հազար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: