Հայերեն   English   Русский  

​Ջուլիա Ռոբերթսը կոչով դիմել է կանանց


  
դիտումներ: 1219

Ինչպես հայտնի է, հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը միշտ բնական գեղեցկության կողմնակից է եղել, և հավանաբար հենց այդ պատճառով է կանանց կոչ արել հրաժարվել դիմահարդարումից: Հենց դերասանուհին խոստավանում է, որ առօրյա կյանքում կոսմետիկա չի օգտագործում և երեխաներն իրենց մայրիկին դիմահարդարված միայն ֆիլմերում են տեսնում: Գրում է Popcornnews.ru-ն:

«Ժամանակակից կանայք իրենց դեմքը դիմահարդարման հաստ շերտով են պատում, բոտոքսի ներարկումներ անում, տանջվում սովից, որպեսզի մոտ լինենք հորինված իդեալներին: Սակայն դա այն չէ, ինչի մասին մենք իսկապես պետք է մտահոգվենք: Ամենակարևորն այն է, թե ինչպես ենք մեզ զգում: Քանի որ եթե այս աշխարհում ինքներս մեզ հետ համերաշխ չապրենք, ինչպես կարելի է ակնկալել, որ որևէ մեկը կարող է մեզ սիրել:Ես գիտեմ, որ կնճիռներ ունեմ, սակայն ես չեմ պատրաստվում դրանք թաքցնել, քանի որ դա իմ իրական դեմքն է: Ցանկանում եմ, որպեսզի բոլորն ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին ես իրականում կամ, և խորհուրդ եմ տալիս բոլորին հետևել իմ օրինակին» , - հայտարարել է Ռոբերթսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: