Հայերեն   English   Русский  

Շոգերի պատճառով եվրոպական 10 երկիր վտանգավորության կարմիր մակարդակ է հայտարարել


  
դիտումներ: 3670

Եվրոպական 10 պետություն անհավանական շոգի պատճառով իրենց երկրներում վտանգավորության կարմիր մակարդակ են հայտարարել, հայտնել է Eumetnet օդերևութաբանական ծառայությունների ցանցը:

Ծառայության տվյալների համաձայն` ներկա պահին եղանակային ծայրահեղ պայմաններ են Իտալիայում, Չերնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում, Սերբիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում և Սլովենիայում:

Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մակեդոնիայի և Բուլղարիայի իշխանությունները հայտարարել են վտանգավորության նարնջագույն աստիճան: Նշված պետությունների որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը:

Guardian պարբերականի տվյալներով բարձր ջերմաստիճանի պատճառով Ռումինիայում և Լեհաստանում առնվազն երկու մարդ է մահացել, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: