Հայերեն   English   Русский  

Մահվան ելքով վթար Քարահունջ-Կապան ավտոճանապարհին


  
դիտումներ: 2190

Օգոստոսի 7-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ Քարահունջ-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան ընկել է ձորը, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «OPEL» մակնիշի 35 LC 899 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 30 մ սահել ձորը եւ կողաշրջվել:

Պատահարի արդյունքում տուժել են 1987 թ. ծնված Գ. Հ.-ը եւ 1981 թ. ծնված Գ. Վ.-ը: Փրկարարները վերջիններիս դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նրանք հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Վ.-ինը՝ ծանր:

Փրկարարներն ուղեւորի (տղամարդու անձը չի հաջողվել պարզել) դին դուրս են բերել ձորից եւ հանձնել Գորիսի ԲԿ աշխատակիցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: