Հայերեն   English   Русский  

Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը հերթական ոչ ոքին արեց


  
դիտումներ: 359

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքվիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել: Հայ գրոսմայստերն այս անգամ միավորը բաժանել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հինգ տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր եւ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ֆրանսացին 3.5 միավոր ունի:

Մրցաշարում օգոստոսի 7-ը հանգստյան օր է: Օգոստոսի 8-ին Լեւոն Արոնյանը կմրցի Ուեսլի Սոյի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: