Հայերեն   English   Русский  

Պոլինա Գագարինայի երեխայի հայ-վրացական արմատները և անվան ընտրությունը


  
դիտումներ: 3015

Աղջկա անվան ընտրությունը պայմանավորված է եղել ծնողների արմատներով, պատմել է ռուս հանրահայտ երգչուհի Պոլինա Գագարինան ռուսական Առաջին ալիքի հաղորդումներից մեկի ժամանակ:

«Ես երազում էի աղջկաս անվանակոչել Լյուսյա, Լյուսենա: Ինձ թվում էր, որ այդ անունը նրան կսազի: Չնայած ես պետք է կռահեի, որ շատ վառ աղջիկ է ծնվելու. ամուսինս հայկակական արմատներ ունի, ես՝ վրացական», — ասել է Պոլինա Գագարինան:

Չնայած այդ որոշմանը, երգչուհու աղջկան անվանակոչել են ոչ թե Լյուսյա, այլ Միա: Գագարինայի ամուսինը հայկական արմատներ ունեցող դիզայներ, լուսանկարիչ Դմիտրի Իսհակովն է, ով երկար տարիներ ապրել է Գերմանիայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: