Հայերեն   English   Русский  

​Էմբեր Հերդը և Իլոն Մասկը բաժանվել են


  
դիտումներ: 1691

Դերասանուհու և միլիարդատիրոջ սիրավեպն ավարտվել է

Հոլիվուդյան դերասանուհի էմբեր Հերդը և միլիարդատեր Իլոն Մասկը իրենց սիրավեպից մեկ տարի անց հայտարարել են բաժանվելու մասին: Աղբյուրների փոխանցմամբ՝ զույգի բաժանման նախաձեռնությունն ամբողջովին միլիարդատիրոջն է եղել: Գրում է Elle.ru-ն:

Զույգը մեկ շաբաթ առաջ է բաժանվել: 31-ամյա Էմբեր Հերդն այժմ Ավստրալիայում է և ավարտին է հասցնում
իր մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները, իսկ SpaceX և Teslaс ընկերությունների 46-ամյա սեփականատեր Մասկը շտապել է միայնակ Լոս Անջելեսում իրեն պատկանող առանձնատուն վերադառնալ:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ զույգի բաժանման պատճառ դարձել է Էմբեր Հերդի բարդ բնավորությունը:

Ու թեև դերասանուհին իրենց սիրավեպից մեկ տարի անց հույս ուներ որքան հնարավոր է շուտ ամուսնանալ միլիդատեր սիրելիի հետ, սակայն նրա բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: