Հայերեն   English   Русский  

Յուրաքանչյուրը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի հանգստի հարցում. հոգեբան


  
դիտումներ: 6745

Կան մարդիկ, որ ամեն ինչ անում են հանգստանալու համար, սակայն չի ստացվում: Դա անելու համար պետք է ճիշտ կազմակերպել արձակուրդը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Քրիստինե Ավետիսյանը:

«Պետք չէ հանգիստը կազմակերպել այնպես, ինչպես մյուսները՝ փորձելով նմանվել ուրիշներին: Յուրաքանչյուրը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի և չնայի , թե ուրիշներն ինչով են զբաղված»,- ասաց Քրիստինե Ավետիսյանը:

Ճիշտ կայացած հանգստից հետո մարդու ուժերը պետք է վերականգնվեն: Բացի այդ, անձի աշխատունակության մակարդակը պետք է բարձրանա:

«Հանգստի ժամանակ պետք է ակտիվորեն պայքար մղել մտավոր և ֆիզիկական հոգնածության դեմ: Դա կարելի է անել ճիշտ կազմակերպված հանգստի միջոցով: երբ մարդն ավելի պասիվ կյանք է վարում, դա կարող է ազդել նյութափոխանակություն, արյան շրջանառության վրա: Ճիշտ կազմակերպված հանգիստը հնարավորինս շատ շարժման մեջ է»:

Տտուրիստական գործակալությների մեկի գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Հաճախ մարդիկ գալիս են զբոսաշրջային գործակալություն՝ նախապես չիմանալով, թե ինչպես են ուզում կազմակերպել իրենց հանգիստը

Հայաստանում մեծ ժողովրդականություն են վայելու ուղղությունները դեպի Վրաստան: Այս տարի բավականին ակտիվ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են հանգստանալ Հունաստանւմ:

«Եթե շատ գումար չունեն եվրոպական երկրներ մեկնելու համար, ապա մեկնում են Վրաստան՝ մատչելի գնով իրենց հանգիստը կազմակերպելու»:

Ինչ վերաբերում է Հայաստանում ու Վրաստանում հանգստյան տների գների համեմատությանը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանում նախ՝ մատուցվող ծառայությունների որակը անհամեմատ բարձր է, ու խիստ հարաբերական է տարածված կարծիքը, թե Վրաստանում գներն ավելի էժան են: «Նույն 10 դոլարով Հայաստանում էլ է հնարավոր գիշերակաց ապահովել: Պետք է հաշվի առնել, թե պայմանների նկատմամբ ինչ պահանջներ ունեն տվյալ հաճախորդները»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: