Հայերեն   English   Русский  

Քայլի Ջեները սեփական ռեալիթի շոու է թողարկում


  
դիտումներ: 2521

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը որոշել է սկսել ինքնուրույն կյանք վարել

Ինչպես հայտնի է, ընտանեկան կապերը Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի անդամների համար ամենակարևորն են: Սակայն երբեմն աստղային ընտանիքի որոշ անդամներ խախտում են այդ կարևորագույն սկզբունքը: Գրում է Elle.ru-ն:

Քարդաշյանների ընտանեկան ռեալիթի շոուի ցածր վարկանիշի պատճառով Քիմի կրտսեր քույրը՝ Քայլին, որոշում է կայացրել սեփական հեռուստանախագիծ թողարկել:

Իսկ նոր հարոդաշարը «Քայլիի կյանքը» անվանումն է ստացել, որի ընթացքում հեռուստաաստղը պատմում է համաշխարհային ճանաչում ձեռք բերելուց հետո աստղի իր ոչ դյուրին ճակատագրի մասին:

Իսկ Քայլիի նոր նախագծի մասին հայտնել է հենց Քիմ Քարդաշյանը՝ ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում քրոջ հետ համատեղ լուսանկար հրապարակելով:

«Անչափ հպարտանում եմ իմ կրտսեր քրոջով: Այժմ նա իր սեփական շոուն ունի», - լուսանկարին կից գրել է Քիմը: Հիշեցնենք, որ Քայլի Ջեների հայտնիությունը սոցիակական ցանցերում օրեցօր աճում է և անգամ կարծիքներ կան, որ նա կարող է հետևորդների թվով գերազանցել անգամ սիրելի ավագ քրոջը՝ Քիմին, որին շատ հաճախ սոցիալական ցանցերի թագուհի են կոչում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: