Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն կարող է Ֆիլիպիններում սկսել ռմբակոծություններ իրականացնել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ


  
դիտումներ: 526

Միացյալ Նահանգները կարող է Ֆիլիպինների տարածքում սկսել օդային հարվածներ իրականացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:

Աղբյուրի խոսքով՝ գործողությունների պլանի մասին արդեն այսօր՝ օգոստոսի 8-ին, կարող է պաշտոնապես հայտարարվել: Իսկ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ օդային հարվածները կարող են անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել:

Ինչպես հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը, Միացյալ Նահանգներն արդեն 15 տարի շարունակ Ֆիլիպինների իշխանություններին աջակցություն է ցուցաբերում:

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խորհրդարանին խնդրել էր հավանության արժանացնել ևս 20 հազար զինվորի զորակոչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: