Հայերեն   English   Русский  

Իմ սխալի պատճառով ոսկին չկարողացա վերցնել. Մալխաս Ամոյան


  
դիտումներ: 522

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն, 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը Տամպերեից վերադառնալով՝ ՀԱՕԿ լրատվականին ասաց.

«Մասնակցությունիցս այնքան էլ գոհ չեմ, որովհետեւ մեկնել էի միայն չեմպիոն դառնալու նպատակով: Իմ սխալի պատճառով չկարողացա ոսկին վերցնել: Շուտ սկսեցի ուրախանալ, հավատալ մոտալուտ հաղթանակին ու սկսեցի պաշտպանվել, ինչն էլ բերեց ցավալի պարտության:

Եղածը՝ եղած է, ոչինչ հետ բերել չես կարող: Սա ինձ համար դաս եղավ: Հիմա ավելի նպատակասլաց եմ մարզվելու ու այլեւս այդպիսի սխալներ թույլ չեմ տա: Անելու եմ ամեն բան, որ հաջորդ անգամ ես լինեմ չեմպիոնը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: