Հայերեն   English   Русский  

Պաշտոնական Անկարան հաստատել է գերմանացի պատգամավորների այցը


  
դիտումներ: 675

Թուրքիան հաստատել է Քոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա պաշտպանական կոմիտեի գերմանացի պատգամավորների այցը: Ըստ նախնական տվյալների` այցը նախատեսված է սեպտեմբերի 8- ին: Այս մասին հաղորդում է գերմանական «ARD» հեռուստաալիքը:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը հայտարարել էր, որ Թուրքիան խնդրել է հետաձգել հանձնաժողովի պատգամավորների` հուլիսի 17-ին նախատեսված այցը:

Հեռուստաալիքը նշել է, որ այս անգամ նախատեսված այցը պետք է կայանա ոչ թե գերմանական Բունդեսթագի, այլ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: