Հայերեն   English   Русский  

Խաղողօրհնեքի կերակրատեսակներ


  
դիտումներ: 5793

Այս կիրակի՝ օգոստոսի 13-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Խաղողօրհնեքի կամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

«Անկախ»-ն առաջարկում է տոնի կապակցությամբ ճաշակել ոչ միայն օրհնված խաղողը, այլ նաև հայկական ճաշատեսակներ ու անուշեղեն պատրաստել:

Գաթա

կես բաժակ յուղ
1 ձու
1 թ. գդալ սոդա
ալյուր
կես բաժակ ընկույզ
կես բաժակ մեղր
Հունցել խմորը, վերածել գնդերի, թողնել 10 րոպե` հանգչի: Այդ ընթացքում մանրացնել ընկույզը, խառնել մեղրի հետ, ցանկության դեպքում նաև դարչին ավելացնել: Բացել յուրաքանչյուր գունդը, քսել մեղրով և ընկույզով խորիզը, փակել, հարթացնել, ծակծկել պատառաքաղով և թխել:

Կլոր գաթա


Картинки по запросу Կլոր գաթա

կես բաժակ յուղ
1 բաժակ մածուն
1 թ. գդալ սոդա
1 ձու
2 – 3 բաժակ ալյուր
աղ
խորիզի համար
կես բաժակ յուղ
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
վանիլին
Թասի մեջ լցնել հալած յուղը, ավելացնել մածունը, աղ, սոդա, ալյուր: Հունցել այնքան, մինչև դառնա փափուկ խմոր,ապա բաժանել երկու գնդի: Գրտնակով բացել, վրան քսել խորիզը: Խմորի եզրերը միացնել, տալ կլորավուն տեսք, երեսին քսել մածունի հետ խառնած ձվի դեղնուց: Պատառաքաղով նախշել, դնել ջեռոցը մինչև կարմրի:

Փոխինձով հալվա


Картинки по запросу հալվա

1 բաժակ փոխինձ
1 ճ. գդալ յուղ
2 ճ. գդալ մեղր
ջուր
ընկույզ

Փոխինձը յուղով, մեղրաջրով եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել այնքան ջուր, մինչև ստացվի պինդ զանգված: Լցնել ափսեի մեջ, հարթեցնել, վրան ցանել ծեծած ընկույզ:

Արշտահալվա

1 բաժակ արշտա
2 ճ. գդալ յուղ
2 ճ. գդալ մեղր
կես բաժակ ջուր
Բովել արշտան յուղով: Մեղրաջուրը եռացնել և լցնել արշտայի վրա և եփել մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի: Սառչելուց հետո կտրատել:

Սիսեռով լցոնած սմբուկ

2 սմբուկ
1 սոխ
1 ճ. գդալ յուղ
1 ճ. գդալ լոլիկի մածուկ
կես բաժակ սիսեռ
կես բաժակ մածուն
կանաչի
աղ
Սմբուկի կոթերը կտրատել, երկարությամբ ճեղքել և հեռացնել սերմը: Ապա սմբուկը գցել եռացող աղաջրի մեջ և քամիչով քամել: Սմբուկի մեջ լցնել լոլիկի մածուկի հետ սոխառած և եփած սիսեռ: Լցոնված սմբուկները դարսել յուղ քսած տապակի մեջ, վրան յուղ ցողել և խորովել: Վերջում վրան ցանել մանրացված կանաչի: Մատուցել մածունով:

Հարիսա

Картинки по запросу հարիսա

1 կգ ձավար
1 կգ միս աղ
Մսի վրա ջուր լցնել, եռացնել և մաքրել վրայի փրփուրը: Խաշվող մսի վրա ավելացնել ձավարը և մարմանդ կրակով եփել, մինչև ամբողջությամբ փափկի:
Եթե ցանկանում եք, որ այն լինի հարիսա, պետք է հարել, մինչև համասեռ դառնա: Ըստ ցանկության` մատուցել տապակած դմակով կամ կարագով, դարչինով կամ քիմիոնով և կարմիր պղպեղով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: