Հայերեն   English   Русский  

​ԻՊ-ի ահաբեկիչները տարածվում են ամբողջ աշխարհում․ Լավրով


  
դիտումներ: 2632

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը չի անհետացել, իսկ ահաբեկիչները տարածվում են ամբողջ աշխարհում: Գրում է Gazeta.ru-ն:

«Սպառնալիքը, որն իրենից ներկայացնում է ԻՊ-ը, որևէ տեղ չի անհետացել, այդ հանցավոր խմբավորման ներկայացուցիչները տարածվում են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Ռուսաստանին և Ինդոնեզիային մոտ շրջաններում», - հայտարարել է Լավրովը Ինդոնեզիայի արտգործնախարար Ռենտո Մարսուդի հետ ունեցած հանդիպման շրջանակներում:

Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացնում, որը շարունակում է պահպանվել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում՝ չնայած սիրիական կագարվորման և ահաբեկչության դեմ պայքարի գործընթացներում գրանցված որոշակի առաջընթացին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լավրովը վստահություն էր հայտնել, որ հնարավոր կլինի հաղթանակ գրանցել ԻՊ-ի դեմ պայքարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: