Հայերեն   English   Русский  

Մարադոնան հայտարարել է, որ պատրաստ է Մադուրոյի կողքին պայքարել


  
դիտումներ: 674

Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աջակցություն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և հայտարարել, որ պատրաստ է զինվորական հագուստ կրել և պայքարել իմպերիալիզմի դեմ: Համապատասխան գրառում ֆուտբոլիստը կատարել է ֆեյսբուքյան իր էջում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք չավիստներ ենք (Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի հետևորդներ) մինչև կյանքի վերջ: Եվ երբ Մադուրոն հրամայի, ես զինվորական համազգեստ կկրեմ հանուն ազատ Վենեսուելայի, որպեսզի պայքարեմ իմպերիալիզմի և նրանց դեմ, ովքեր ցանկանում են տիրապետել մեր դրոշներին՝ ամենասուրբ բանին, որ մենք ունենք», - գրել է Մարադոնան:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար կարևոր է Վենսուելայում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը այդ երկրի նախագահի վրա թողնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: