Հայերեն   English   Русский  

​Էմբեր Հերդը մեկնաբանել է Իլոն Մասկի հետ բաժանման տեղեկությունը


  
դիտումներ: 1643

Դերասանուհին առաջին անգամ պատմել է միլիարդատիրոջ հետ բաժանման մասին

Նախորդ շաբաթ արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Էմբեր Հերդը և Իլոն Մասկը բաժանվել են: Որպես բաժանման պատճառ լրատվամիջոցները անվանել են այն փաստը, որ միլիարդատերը հիասթափվել է դերասանուհուց: Գրում է Elle.ru-ն:

Իսկ Իլոն Մասկը նախօրեին հայտարարել էր, որ Էմբերի հետ լավ ընկերներ են մնացել և միևնույն է սիրում են միմյանց: Իլոն Մասկից հետո այնուհետև պաշտոնական մեկնաբանությամբ հանդես է եկել նաև դերասանուհին:

«Մշտապես բոլորի աչքի առջև գտնվել նշանակում է արդարանալ և բացատրել ձեր գործողությունները մեծ թվով մարդկանց համար: Ես կցանկանայի դրանից հրաժարվել: Չնայած այն հանգամանքին, որ մենք Իլոնի հետ բաժանվել ենք, գնահատում ենք միմյանց և ինչպես նախկինում լավ ընկերներ ենք մնում: Շնորհակալություն բոլորին, այս բարդ ժամանակահատվածում աջակցության և հարգանքի համար», - համապատասխան գրառում Էմբեր Հերդը կատարել է ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: