Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Մեգան Մարքլին


  
դիտումներ: 2936

Տարբեր աղբյուրներ շարունակում են նորանոր մանրամասներ ներկայացնել դերասանուհի Մեգան Մարքլի և արքայազն Հարիի սիրավեպից: Թեև նրանց մեծ սիրո հաստատում լրատվամիջոցների համար պաշտոնապես չի եղել, սակայն յուրաքանչյուր օր ամենատարբեր ԶԼՄ-ները նոր տեղեկություններ են հայտնում նրանց հարաբերությունների մասին:Գրում է Popcornnews.ru-ն:

Իսկ այժմ արդեն լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Հարին արդեն ամուսնական մատանի է ձեռք բերել, որպեսզի առաջարկություն անի Մեգանին:

Արքայազն Հարիին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ վերջինս հասցրել է արդեն 7,5միլիոն դոլար արժողությամբ մատանի ձեռք բերել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մատանին արքայազնի մոր՝ արքայադուստր Դիանային պատկանած ապարանջանից է պատրաստված:

Այժմ զույգը միասին հանգստանում է Աֆրիկայում, որտեղ էլ արքայազնը պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել սիրելիին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայական ընտանիքի անդամները կտրուկ դեմ են արքայազնի և դերասանուհու սիրավեպին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: