Հայերեն   English   Русский  

Ժան Կլոդ Յունկերը 27 հազար եվրո է ծախսել Բրյուսելից Հռոմ թռչելու համար


  
դիտումներ: 1791

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և նրա գլխավորած պատվիրակությունը, որը ինը անձանցից է կազմված եղել, գրեթե 27 հազար եվրո է ծախսել Բրյուսելից Հռոմ թռչելու համար: Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հրապարակած փասթաթղթերին: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ երկու ժամ տևողությամբ մասնավոր ինքնաթիռով թռիչքը կայացել է 2016թ․ փետրվարի 25-26-ին:

Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը, մասնավոր ինքնաթիռներից եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են օգտվել միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ օգտվել կոմերցիոն ավիաընկերությունների ծառայություններից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժան Կլոդ Յունկերը մամուլի ասուլիսի շրջանակներում անտեսել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազանգը՝ որոշելով, որ այդ կինն է իրեն զանգահարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: