Հայերեն   English   Русский  

​Քրիստիան Բեյլն անճանաչելիորեն գիրացել է նոր դերի համար․ Լուսանկարներ


  
դիտումներ: 2838

Հոլիվուդում հավանաբար շատ քչերն են իրենց աշխատանքին այնքան լուրջ վերաբերում, որքան դերասան Քրիստիան Բեյլը: Հենց այս դերասանն առանց սեփական առողջությունը խնայելու հանուն նոր դերերի մշտապես կտրուկ նիհարում է, իսկ այնուհետև հարկ եղած դեպքում գիրանում: Գրում է Popcornnews.ru-ն:

Վերջերս, դերասանը մեկ անգամ ևս ամբողջովին կերպարանափոխվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիին մարմնավորելու համար:

Պապարացիներին փողոցում դժվարությամբ է հաջողվել դերասանին ճանաչել: Քրիստիան Բեյլը Դիկ Չեյնիին մարմնավորում է Ադամ Մաքքեյի նոր ֆիլմում, որի անգամ անունը դեռևս որևէ մեկին հայտնի չէ:

Նախկինում իր մարմնավորած դերերի համար Քրիստիան Բեյլը ստիպված է եղել 55կգ նիհարել, իսկ այնեւհետև մեկ այլ կերպարի համար 45կգ․ գիրանալ:

Քրիստիան Բեյլ

Քրիստիան Բեյլ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: