Հայերեն   English   Русский  

​Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զավթել Բելառուսը


  
դիտումներ: 1944

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լիտվական BNS գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է զավթել Բելառուսը, իսկ դրա համար անհրաժեշտ գործողությունները կսկսվեն «Արևմուտք-2017 թ». ռուս-բելառուսական զորավարժությունների ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ի՞նչ ենք մենք տեսնում Բելառուսում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մտադիր է զբաղեցնել և բռնակցել Բելառուսը: Զորավարժությունների ընթացքում կբերվի ենթակառուցվածքը», - Delfi պարբերականը մեջբերում է Սաակաշվիլիի խոսքերը:

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ ռուսական սպառնալիքը չի անհետացել և որ ուղղակի «ուկրաինացիները այն հետաձգել են իրենց սահմանների մոտ»:

Ավելի վԱղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին Վիլնյուսում մասնակցել է ռուսական դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ցույցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: