Հայերեն   English   Русский  

Գիշերը բանանի սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել.Վահրամ Միրաքյանը դիմել է ոստիկանություն


  
դիտումներ: 6028

«Չոր մարքեթինգ»-ի և gg Տաքսիի հիմնադիր Վահրամ Միրաքյանը, ով վերջերս զբաղվում է բանանի ներմուծմամբ, ֆեյսբուքյան էջում գրում է.

No automatic alt text available.«Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել։ Չգիտեմ ովա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։

Լավ իմացել են ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլատան։

102 զանգել ենք, սպասում ենք ոստիկանության գործողություններին։ Էս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան։

Տարածելը խրախուսվում է»։

Հիշեցնենք, որ Վահրամ Միրաքյանը պայքարում է ընդդեմ բանանի շուկայում մենաշնորհի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: