Հայերեն   English   Русский  

Եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չունի. Արմավիրի մարզպետի կացնահարված խորհրդականի եղբայրը մանրամասներ է պատմում. Tert.am


  
դիտումներ: 7137

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին հայտնել է Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:

«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է»,- հայտնեց Արամ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կատարվածը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան:

«Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»,- ասաց նա:

Մանուկ Սիմոնյանի եղբայրը նշեց, որ այս պատճառով զերծ է մնացել հայտարարություններ անելուց, բայց եղբոր, հոր և մոր մասին վատ տեղեկությունների տարածումից հետո այլևս չի կարողացել լուռ մնալ:

«Ես՝ Արամ Նորիկի Սիմոնյանս, պաշտոնապես հայտարարում եմ՝ ով ինչ հարց ունի Մանուկ Սիմոնյանի հետ կապված, ես պատրաստ եմ Մանուկ Սիմոնյանի փոխարեն այդ հարցերին պատասխանել: Ամբողջ համացանցում վատաբանում են իմ եղբորը, իմ ծնողներին: Ես կարող եմ ամեն ինչ հերքել՝ փաստերով և ամեն ինչով»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է հոր և մոր հասցեին հնչող վատ տեղեկություններին, Արամ Սիմոնյանը ասաց, որ հայրը՝ Նորիկ Մանուկի Սիմոնյանը, Մեծ հայրենական պատերազմի մասնակից է եղել, 27 շքանշան է ունեցել, իսկ մայրը եղել է Արմավիրի մանկական գրադարանի հիմնադիրը:

«Սուտ է, թե հայրս ծեծելով սպանել է մորս: Մայրս վերջին օրերին հորս ձեռքից բռնած մահացել է Էջմիածնի կենտրոնական հիվանդանոցում: Մենք ընտանիքում հատուկ խնդիր չենք ունեցել, ընդհանուր եղել են՝ սոցիալական բնույթի: Ես շատ եմ խնդրում Մկրտչյաններից, որպեսզի փակեն ինֆորմացիոն պարկի բերանը, մանավանդ հորս ու մորս մասին, հակառակ դեպքում ստիպված կլինեմ բացել այն ինֆորմացիան, որը կոդավորված ձևով տեղադրված է եղել իմ եղբոր համակարգչի մեջ: Ես չեմ ուզում ո՛չ իմ, ո՛չ էլ հատկապես իրենց արժանիքները վնասել, դա սիրուն չի»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: