Հայերեն   English   Русский  

Ջոլին և Փիթը դադարեցրել են ամուսնալուծության գործընթացը


  
դիտումներ: 3631

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ դերասանները մտափոխվել են ամուսնալուծվել

Արդեն մեկ տարուց ավել է ամբողջ աշխարհը քննարկում է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը: Եվ չնայած բազմաթիվ սկանդալներին, որոնք իսկապես հեռուստասերիալի համար արժանի սցենար կարող էին լինել, աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները US Weekly ամսագրին լիովին այլ տեղեկություն են հայտնել: Գրում է Elle.ru-ն:

Այս անգամ արդեն աղբյուրները վստահ են, որ դերասանները վերջապես պատրաստ են վերամիավորման:

«Արդեն մի քանի ամիս շարունակ նրանց ամուսնալուծության գործընթացը նույն տեղում կանգ է առել, և որևէ մեկը չի կարծում, որ այն առհասարակ կշարունակվի», - հայտնել է աղբյուրը:

Աղբյուրները հայտնել են, որ ամիսների մտորումներից հետո Ջոլին որոշել է երկրորդ հնարավորություն տալ Փիթին: Իսկ Փիթն իր հերթին ազատվել է ալկոհոլի կախվածությունից և վերանայել իր վերաբերմունքը կնոջ և երեխաների նկատմամբ: Բացի այդ աղբյուրները վստահություն են հայտնել, որ Ջոլին դեռևս սիրում է Փիթին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: