Հայերեն   English   Русский  

Իրաքի վարչապետը սաստիկ շոգերի պատճառով հինգշաբթին հանգստյան օր է հայտարարել


  
դիտումներ: 1191

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 10-ը, սաստիկ բարձր ջերմաստիճանի պատճառով երկրում հանգստյան օր է հայտարարել: Գրում է Russian.rt.com-ը:

«Վարչապետ Հեյդար Ալ Աբադին որոշել է հինգշաբթի օրը օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով աշխատանքային օրը պաշտոնապես չեղյալ հայտարարել», - հայտնել է իրաքյան IMN հեռուստաալիքը:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը Բաղդադում 50 աստիճանի է հասել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: