Հայերեն   English   Русский  

Մադուրոն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն է հայտնել


  
դիտումներ: 436

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնում է Venezolana de Television հեռուստաընկերությունը:

Մադուրոն նաև Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասին կոչ է արել ՄԱԿ-ի նիստի շրջանակներում կազմակերպել իր և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է Վենեսուելայում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա թողնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: