Հայերեն   English   Русский  

​Մելանիա Թրամփը` ամերիկացի պլաստիկ վիրաբույժների նոր էտալոն


  
դիտումներ: 3428

Եթե ժամանակակից չինուհիների համար արտաքին տեսքի իդեալ Իվանկա Թրամփն է դարձել, ապա նրա խորթ մայրը` Մելանիա Թրամփը, գեղեցկության էտալոն է դարձել Միացյալ Նահանգների բնակչուհիների համար: Գրում է Elle.ru-ն:

Ամերիկյան լրատվամիջոցները պարզել են, որ վերջին շրջանում ամերիկացի կանայք սկսել են հաճախ պլաստիկ վիրաբույժներին խնդրել իրենց արտաքին տեսքը առաջին տիկին Մելանիա Թրամփին նմանեցնել:

Պլաստիկ վիրաբույժ Ֆրանկլին Ռոուզը, որը աշխատում է Տեխասի հեղինակավոր կլինիկաներից մեկում, պատմել է, որ վերջերս իր հաճախորդներից մեկը Melania Makeover մի ամբողջ փաթեթե է պատվիրել:

Դրանում ներառվել են 8 պրոցեդուրաներ` լիպոսակցիա, հետույքի և կրծքի ձգում, բոտոքսի օգնությամբ կոպերի բարձրացում, դեմքի օվալի շփկում և այն:

Իսկ հենց Մելանիա Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ երբեք պլաստիկ միջամտության և բոտոքսի ներարկումների չի դիմել, քանի որ կարծում է, որ կանայք պետք է բնական ծերանան:

Սակայն հատկանշական է, որ պլաստիկ վիրաբույժներն այդ կարծքին չեն և հավաստիացնում են, որ ԱՄՆ-ի առաջին տիկինը հաստատ մեկ անգամ չէ, որ տարբեր պլաստիկ վիրահատությունների է դիմմելանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: