Հայերեն   English   Русский  

Արկադի Անդրեասյանը 70 տարեկան է


  
դիտումներ: 3645

Այսօր` օգոստոսի 11-ին, հայրենական ֆուտբոլի կենդանի լեգենդ, «Արարատի» մարզչական շտաբի ղեկավար Արկադի Անդրեասյանը նշում է իր ծննդյան 70-րդ տարեդարձը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի կայքը:

Արկադի Անդրեասյան - հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ ֆուտբոլիստ, խաբսի և փոխանցման վարպետ, խաղի հմուտ կազմակերպիչ, դիպուկ հարվածող։

Ամենահիշարժանը, անկասկած, Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչում նրա խփած գնդակն էր այդ տարիների աշխարհի ուժեղագույն թիմին՝ Մյունխենի «Բավարիա»-ին (1975 թ., մարտի 19 - ին "Հրազդան" մարզադաշտ) երբ Անդրեասյանը օդային մենամարտում հաղթեց աշխարհի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերին և գլխի հարվածով գնդակը ուղարկեց ևս մեկ աշխարհի չեմպիոն՝ Զեպ Մայերի պաշտպանած դարպասը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: