Հայերեն   English   Русский  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինարարի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի շարք ներկայացուցիչների


  
դիտումներ: 1004

Օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվող շինարարի օրվան ընդառաջ կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով շինարարներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ ընդգծել է մայրաքաղաքի զարգացման գործում այս ոլորտի դերը:

«Հատկապես վերջին տարիներին, երբ Երևանում շինարարությունն ակտիվացել է, պետք է միասնական ջանքեր գործադրենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտը զարգացնելու և փորձառու կազմակերպություններ և մասնագետներ ունենալու համար, որպեսզի կարողանանք Երևան քաղաքն էլ ավելի զարգացնել: Եվ ես վստահ եմ, որ միասին կարող ենք կառուցել մեր բոլորի երազած քաղաքը: Բոլորիս մաղթում եմ, որ մեր քաղաքում երբեք չլռի շինարարական մուրճի ձայնը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Շինարարի օրվա առթիվ արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու

Սուրեն Թովմասյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

Մասնագիտական օրվա առթիվ ճարտարապետության և շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրի են արժանացել նաև ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Տոնական օրվա շրջանակում շինարարներին շնորհավորել և պարգևներ է հանձնել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեյրոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: