Հայերեն   English   Русский  

Հուսով եմ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպմանը նոր քայլերի մասին հայտարարություն կհնչի. Հոգլանդ


  
դիտումներ: 867

ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության ադրբեջանական և հայկական ծառայությունների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Հուսով եմ, որ հաջորդ հանդիպման ընթացքում կողմերը նշանակալի աշխատանք կկատարան, և եթե նույնիսկ չհաջողվի վերջնական կարգավորման հասնել, ամեն դեպքում կոնկրետ քայլերի մասին հայտարարությամբ հանդես կգան»,- ասել է Ռիչարդ Հոգլանդը:

Վերջինս նշել է, որ կա շրջանակային փաստաթուղթ, սակայն գրանցվել են նրա փուլային ձեռքբերումներ: «Հակամարտության կարգավորման հիմքը փոխզիջումներ գտնելն է, որը կապառազմականացնի իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդներին կպարգևի խաղաղություն, բարգավաճում և անվտանգություն»,- հայտարարել է ամերիկացի համանախագահը:

Վերջինս անդրադարձել է նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների` բանակցային գործընթացների վրա ազդեցության հարցին: «Այս խնդրի շուրջ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ` չնայած երկու երկրների լարված հարաբերություններին: Մեր աշխատանքում միմյանց նկատմամբ ոչինչ չի փոխվել: Քաղաքական գործիչները կարող են միմյանց հետ բախումներ ունենալ, սակայն մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը»,- հավելել է Ռիչարդ Հոգլանդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: