Հայերեն   English   Русский  

Նայեք հեռուն, եղեք մաքսիմալիստ. Կարեն Ավագյանի հորդորը երիտասարդներին


  
դիտումներ: 587

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը Երիտասարդության միձազգայինբ օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երիտասարդներին.

"Սիրելի երիտասարդներ, իմ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունիցշնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Երիտասարդությունը հասարակության ամենաառաջադեմ, ամենաակտիվ, ամենանպատակասլաց, ամենահզոր ուժն է։ Եվ դա մեր երիտասարդներն ապացուցում են ամենուր՝ թե՜ սահմանին ծառայությամբ՝ անառիկ պահելով առաջնագիծը, թե՜ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ բարդագույն լուծումներ առաջարկելով աշխարհին, թե՜ պետական ապարատում՝ նոր մշակույթ մտցնելով կառավարման ոլորտում…

Մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք պայքարող հանուն ձեր բարի նպատակների, հանուն մեր երկրի զարգացման։ Համախմբեք ձեր ուժերը, աշխատեք համագործակցաբար, նայեք հեռուն, եղեք մաքսիմալիստ, մի վախեցեք դժվարություններից, գնացեք առաջ, հավատացեք ձեր երազանքներին ու անդադար աշխատեք դրանց իրականացման համար։

Ապագան կրթված, գործուն, հմտություններով զինված մարդկանցն է։ Օգտագործեք երիտասարդության ձեր տարիները՝ այդ որակները զարգացնելու համար"։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: