Հայերեն   English   Русский  

Թրամփը չի բացառել Վենեսուելայի խնդրի շուրջ ռազմական լուծումը


  
դիտումներ: 883

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակի ռազմական լուծումը: Համապատասխան հայտարարությամբ Դոնալդ Թրամփը հանդես է եկել լրագրողների հետ ունեցած հանդիպման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես չեմ պատրաստվում բացառել Վենեսուելայի խնդրի շուրջ ռազմական լուծումը: Մենք Վենեսուելայի խնդրի շուրջ շատ լուծումներ ունենք, այն մեր հարևանն է, և մենք ամբողջ աշխարհում զինվորականներ ունենք, իսկ Վենեսուելան մեզանից այնքան էլ հեռու չէ», - հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը վստահություն էր հայտնել Գուամի անվտանգության հարցի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: