Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը Պուտինին ուղղված Թրամփի շնորհակալական ուղերձը հեգնանք են անվանել


  
դիտումներ: 960

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շնորհակալական ուղերձն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամերիակացի դիվանագետներին արտաքսելու կապակցությամբ ընդամենը հեգնանքի արտահայտում է եղել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին գրառում թվիթերյան իր միկրոբլոգում կատարել է CBS հեռուստաընկերության լրագրող Մարգարեթ Բրենանը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին:

«Ինչպես ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, նախագահը հեգնանքով է շնորհակալություն հայտնել Պուտինին Ռուսաստանից ամերիկացի դիվանագետներին արտաքսելու կապակցությամբ», - գրել է լրագրողը:

Ավելի վաղ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Պուտինին Ռուսաստանից 755 ամերիկացի դիվանգետների արտաքսելու կապակցությամբ: Իսկ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագահի այդ հայտարարությունը սաստիկ զայրացրել է Պետդեպարտամենտի աշխատակիցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: