Հայերեն   English   Русский  

Նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է. Գոռ Երիցյան


  
դիտումներ: 419

Բռնցքամարատի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանն օրեր առաջ 2–րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Սոչիում տեղի ունեցած PUNCH boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Գոռը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին և տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը: ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում մարզիկը խոսեց վերջին մենամարտի, ինչպես նաև սիրողական բռնցքամարտից հեռանալու մասին.

«Մրցակիցս շատ փորձառու էր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մարտ էր անցկացրել: Չնայած նրան, որ ուներ պարտություններ, բայց այդքան տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելը արդեն ինչ-որ բան ասում է: Առաջին մենամարտում փոքր լարվածությունից հետո այս անգամ շատ հանգիստ էի ինձ զգում ռինգում: Ֆիզիկապես և տեխնիկապես շատ լավ էի պատրաստվել Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակից շուտ վճռեցի մենամարտի ելքը: Հիմա պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որն ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ ամսվա վերջին: Գլխավոր նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է առանց պարտությունների»:

Հարցին, թե շարունակելու՞ է ելույթները հավաքականի կազմում, Երիցյանը պատասխանեց. «Հիմա կարող եմ ասել, որ հանդես չեմ գա սիրողական բռնցքամարտում մինչև 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Հիմա հիանալի մարզավիճակում եմ և ցանկանում եմ ավելի առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում, իսկ սիրողական մակարդակում մրցավարական անարդարությունները շատ են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: