Հայերեն   English   Русский  

​Պրանկերներ Վովանի և Լեքսուսի հերթական զոհը Միխայիլ Սահակաշվիլին է դարձել


  
դիտումներ: 3696

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են Վովան և Լեքսուս մականուններով, որպես իրենց նոր զոհ ընտրել են Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Օդեսային մարզի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին. գրում է Russian.rt.com-ը:

Սահակաշվիլին կարծել է, թե հեռախոսով զրուցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի ղեկավարի տեղակալի հետ: «Եթե թույլ տան իմ մուտքը Ուկրաինա, դա մի պատմություն է: Եթե ինձ համար խոչընդոտներ առաջացնեն, գրողը նրանց տանի, ես ամեն ինչ լիակատար ծրագրով կանեմ: Այնպես, որ նրանց այդ ամենը քիչ կթվա»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Բացի այդ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ մեծ էներգիա, կապեր և լավ անուն ունի: «Այդ ամենը ես հստակ նպատակներով կօգտագործեմ այդ օլիգարխական անձերի դեմ»,- ասել է Սահակաշվիլին:

Ավելին վաղ նա հայտարարել էր, որ Պորոշենկոյի վարչակազմը հրաժարվում է իր քաղաքացիության փաստաթղթերը տրամադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: