Հայերեն   English   Русский  

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խստորեն դատապատել է Ադրբեջանի իշխանություններին


  
դիտումներ: 476

Մամուլի ազատության պաշտպանության «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հարկային մարմինները «Թուրան» լրատվական գործակալության` Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցի դեմ որպես գործիք օգտագործելը: Այս մասին նշված է կառույցի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությունում:

Ըստ տեղեկության` հարկային մարմինները գործակալությանը մեղադրել են ընդհանուր առմամբ 37 հազար մանաթ (մոտ 16 հազար եվրո) արժողությամբ հարկերը չվճարելու մեջ և օգոստոսի 7-ին քրեական հետաքննություն են սկսել` աուդիտի համար իրենց ներկայացուցչին ուղարկելով գործակալություն:

«Թուրան» լրատվական գործակալությունը հերքել է բոլոր մեղադրանքները և դիմել է Բաքվի վարչական-տնտեսական դատարան: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավելի վաղ իրավապահ մարմինները գործակալությանը կրկին մեղադրել էին հարկերից խուսափելու մեջ, սակայն հարկերի նախարարություն բողոքից և անցկացված ստուգումներից հետո մեղադրանքները հանվել էին:

«Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանում վերջին անկախ զանգվածային լրատվամիջոցը խեղդելու ձգտում»,- նշել է միջազգային կազմակերպության` Արևելյան Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրրը:

«Այդ գործը ուղղված է նրան, որպեսզի գործակալության տնտեսական վիճակը խարխլեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել վերջին անկախ զանգվածային լրատվամիջոցին հետապնդելու սիստեմատիկ քաղաքականությանը և դադարեցնել «Թուրան» գործակալության դեմ հետապնդումը»,- նշված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշված է նաև, որ ի դեմս «Թուրան»-ի պրոֆեսիոնալիզմի, որը չի վախենում լուսաբանել առավել զգայուն թեմաներ, գործակալությունը մնում է «տեղեկատվության զգալի աղբյուր» Ադրբեջանում, որտեղ ավտորիտար ռեժիմ է տիրում:

Ներկա դրությամբ Ադրբեջանի իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի ոչնչացնեն մեդիա բազմակարծությունը: Այսպես` վերջին տարիներին ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է «Զերկալո» թերթը, «Ազատություն» ռադիոկայանը ուժով փակվել է: Վերջին ընդդիմադիր «Ազադլըխ» թերթը ստիպված է եղել դադարեցնել իր ամենօրյա թողարկումը:

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ինդեքսի` խոսքի ազատության մակարդակով 180 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: