Հայերեն   English   Русский  

​Նոր մանրամասներ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի վերամիավորումից


  
դիտումներ: 3929

Օրեր առաջ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը դադարեցրել են իրենց ամուսնալուծության գործընթացը, որը դեռևս նախորդ տարի էին սկսել : Գրում է Elle.ru-ն:

Երբեմն կարծիք էր ձևավորվում, որ այդ ընթացքում դերասանները հասցրել են բացահայտել ծանր բաժանման բոլոր պատճառները՝ երկու կողմից դավաճանություններ, Բրեդի ալկոհոլից կախվածությունը, Ջոլիի պանիկական նոպաները և երեխաների նկատմամբ բռնության կիրառում:

Սակայն վերջին շրջանում Փիթին հաջողվել է ազատվել ալկոհոլի կախվածությունից, ինչից հետո սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, ի սկ այդ ընթացքում Ջոլին սկսել է մտածել, թե արդյոք իսկապես ցանկանում է ամուսնալուծվել:

«Նրանց ամուսնալուծության գործընթացն իսկապես առաջ չի շարժվում: Նրանք դեռևս սպասում են, թե ինչ տեղի կունենա հետագայում: Ամուսնալուծությունը նրանց հեշտ չի տրվում և հենց այդ պատճառով նրանք ցանկանում են հաստատ վստահ լինել, որ ճիշտ են վարվում: Շատ բան է փոխվել այն պահից, երբ Անջելինան ամուսնալուծության համար դիմում էր ներկայացրել: Բրեդն ինքնակատարելագործվում է, և Ջոլին հավատում է, որ ամեն ինչ կարող է դեպի լավը փոխվել», - հայտնել են զույգին մոտ կանգնած աղբյուրները:

Իսկ հենց աստղային ամուսինները որևէ կերպ չեն մեկնաբանել իրենց վերամիավորման մասին տարածված ասեկոսեները, սակայն չի բացառվում, որ նրանք շուտով պաշտոնական հայտաարությամբ հանդես գան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: