Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ բողոքել են առողջական վիճակի վատթարացումից


  
դիտումներ: 728

Ռոսպոտրեբնադզորը Թուրքիայում հանգստացող ռուսաստանցիներից ստացել է առողջական վիճակի վատթարացման մասին ավելի քան 500 բողոք: Այս մասին նշված է կառույցի կայքում:

Բողոքները ստացվել են «թեժ գծի» միջոցով, որը Ռոսպոտրեբնադզորը բացել է Կոկսակի վիրուսի բռնկման մասին տեղեկությունների հետ կապված: Կառույցը հայտնում է, որ վարակի դեպքեր գրանցվել են Սիդե, Ալանիա, Բելեք, Քեմեր և այլ քաղաքների հյուրանոցներում: Հիվանդների մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են:

Ավելի վաղ շատ ԶԼՄ-ներ գրել են, որ Թոււրքիայում ավելանում են Կոկսակի վիրուսով հիվանդ զբոսաշրջիկների թիվը: Տասնյակ զբոսաշրջիկներ ստիպված են եղել առժամանակ ընդհատել իրենց հանգիստը, սակայն Թուրքիայի առողջապահության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները` դրանք սպեկուլատիվ անվանելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: