Հայերեն   English   Русский  

​Վենեսուելայի ՊՆ-ն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին


  
դիտումներ: 966

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը լատինամերիկյան այդ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ անխոհեմ արարք է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Telesur պարբերականը: Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է նաև, որ նման արտահայտությունները ծայրահեղականության բարձրագույն դրսևորում են հանդիսանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Վենեսուելայում ստեղծված իրավիճակի շուրջ ռազմական լուծումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: