Հայերեն   English   Русский  

​Էմանուել Մակրոնը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 2104

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խուսափել հյուսիսկորեական ճգնաժամի շուրջ լարվածությունից: Գրում է Russian.rt.com-ը:

«Հանրապետության նախագահը հավաստիացնում է Ֆրանսիայի դաշնակիցներին և տարածաշրջանում գործընկերներին, որ համաձայն է նրանց հետ: Բացի այդ, նա կոչ է անում բոլորին պատասխանատվություն ցուցաբերել և խուսափել լարվածության ուժեղացումից», - նշվել է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Մակրոնը նաև Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային և հրթիռային սպառնալիքի աճի կապակցությամբ իր մտահոգություն է արտահայտել:

Ավելի վաղ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի շրջանակներում բոլոր կողմերին կոչ էր արել խուսափել այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են Կորեական թերակղզում լարվածության աճի հանգեցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: